ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն
Բժիշկ. Մայրանալու տարիքի նվազագույն օպտիմալ շեմը 18-ն է
Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 29-ին խորհրդարանական լսումներ էր կազմակերպել ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծով վերացվում է ամուսնության կնքման ժամանակ կանանց եւ տղամարդկանց համար սահմանված տարիքային տարբերությունը, եւ ամուսնության տարիքի նվազագույն շեմ է սահմանվում 18-ը:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ներկայացնելով խորհրդարանական լսումներ հրավիրելու անհրաժեշտությունը՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայանը նշեց, որ կառավարության կողմից օրենքի նախագծի ներկայացումից հետո հասարակության տարբեր շրջանակներում, հատկապես ազգային փոքրամասնությունների շրջանում, անհանգստության ալիք բարձրացավ, ինչն էլ ազդանշան դարձավ, որ ամուսնության տարիքի խնդիրը լրացուցիչ քննարկելու կարիք կա:
Օրինագծի էությունը հնչեցված խնդիրների շրջանակում պարզաբանեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը: Նրա ներկայացմամբ՝ նոր օրենքով կարգավորվում է առաջին հերթին գենդերային հավասարության խնդիրը, այն է՝ կանանց նկատմամբ ամուսնության հետ կապված խտրականությունը: Ինչպես նշեց Արամ Օրբելյանը, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների պահանջն է, որ տղամարդկանց եւ կանանց համար ամուսնության տարիքը լինի նույնը: Իսկ թե ինչու է այդ տարիքը որոշվել 18-ը, Արամ Օրբելյանի խոսքով՝ հիմնավորումը կարելի է գտնել՝ ուսումնասիրելով եվրոպական երկրների փորձը, որոնց մեծ մասում ամուսնության տարիքի նվազագույն շեմը սահմանված է 18-ը, բայց այն կարող է իջեցվել ծնողների համաձայնությամբ: Արդարադատության նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ հաշվի առնելով հնչեցված խնդիրները՝ նախարարությունը պատրաստել է նախագծի լրամշակված տարբերակը, որով երկու սեռերի համար էլ ամուսնության նվազագույն տարիք է սահմանվում 18-ը, ծնողների կամ հոգաբարձուների համաձայնությամբ՝ այն կարող է սահմանվել է 17, բացառիկ դեպքերի համար նախատեսվում է դատական կարգ 16 տարեկանում ամուսնության համար:
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ- գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, անդրադառնալով օրենքի փոփոխության առողջապահական կողմին, նկատեց, որ այն արդարացված է կանանց առողջության պահպանության տեսանկյունից, քանի որ մայրանալու տարիքի նվազագույն օպտիմալ շեմը 18-ն է: Ինչպես ներկայացրեց մանկաբարձ- գինեկոլոգը, առողջապահական մի շարք նկատառումներից ելնելով՝ ամուսնության համար լավագույն տարիքը 23-27-ն է: Մասնագետը թե կենսաբանական եւ թե հոգեբանական պատրաստության տեսանկյունից երկու սեռերի համար էլ արդարացված համարեց ամուսնության տարիքի նվազագույն շեմի բարձրացումը:
Պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ելույթների ժամանակ նախագծի փոփոխված տարբերակը հիմնականում համարեցին ամբողջական եւ ընդունելի:
|
Կարդացեք նաև
Մոր և մանկան գիտահետոզատական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ իրեն հաճախ են դիմում սեռը պլանավորելու...
Համաձայն պաշտոնական տվյալների, Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ, որոնցից առանձնահատուկ ուշադրության է արժանի սեզոնային գրիպը...
Երբ հղիության թեսթը դրական է՝ պետք չէ հապաղել և անհրաժեշտ է դիմել մանկաբարձ-գինեկոլոգի՝ խուսափելու հետագա մի շարք խնդիրներից: Նախ պետք է վստահ լինել, որ հիությունն արտարգանդային չէ: Այնուհետև բժշկի հետ...
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Կանանց կոնսուլտացիայի ծառայություն: Ծառայությունը ղեկավարելու է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Անահիտ Ջեմիկի Ստեփանյանը: Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում իրականացնելու է հղիների...
Իոնիզացիա չառաջացնող էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է մեծացնել հղիների մոտ վիժման վտանգը. Այդ մասին գիտական աշխատանքը հրատարակվել է Scientific Reports հանդեսում, իսկ այդ հետազոտության...
Ապացուցված է, որ գլխամաշկի հետ ներկի շփման ժամանակ արյան մեջ դրա ներծծումը չնչին է: Բացի այդ, պտուղը շրջապատված է պլացենտայով, որը յուրահատուկ ֆիլտր է և կատարում է պաշտպանական ֆունկցիա...
Բժիշկներն այլևս խորհուրդ չեն տա հղիներին նվազեցնել ֆիզիկական ակտիվության մակարդակը:
ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգի ռազմածովային բժշկական կենտրոնի հետազոտական կենտրոնի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն